Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Արջուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel»-ն ու «GAZ-53»-ը․ վիրավոր անչափահասներին տեղում օգնություն են ցուցաբերել պարեկները, ապա ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ բնակավայրի սկզբնամասում բախվել են «Opel» և «GAZ-53» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի վիրավորվել են, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմում էին, որ պարեկները վիրավորներին իրենց ավտոմեքենայում առկա դեղատուփի պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել Սպիտակի բժշկական կենտրոն։
Նշված բժշկական կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա պարեկները նկատել են վթարի վայր ժամանող Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադներին, ինչից հետո վիրավորներին տեղափոխել են շտապօգնության մեքենաներ, ապա՝ Սպիտակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։