Արագածոտնի մարզի 12 գյուղերի բնակիչներ ասում էին. «Հալալ է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և Մուսալեռ մասնաճյուղի աշխատակիցներին. 12 ժամը չլրացած՝ կայծակից վնասված էլեկտրաենթակայանի տրանսֆորմատորը փոխարինեցին նորով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հունիսի 12-ին, Արագածոտնի մարզում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ կայծակի հետևանքով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են։
Այսօր՝ հունիսի 13-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ բնակավայրում դեռ սովետական տարիներից եղած 35/10 կիլովատ ենթակայանի ուժային տրասֆորմատորը, ինչն էլ դարձել է պատճառ, որ Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ, Ջամշլու, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Ճահճակիս, Միջնատուն, Մելիքգյուղ, Միրաք, Ռյա Թազա գյուղերը երեկ ժամը 18։20-ից հոսանքազրկվեն։
Իրավիճակի մասին տեղեկանալով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ վնասված ենթակայան են ժամանել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր աշխատանքները չեն դադարեցրել գիշերը ու արտաքին լուսավորությունն օգտագործելով՝ ժամեր շարունակ աշխատանքներ են իրականացրել։ Հին ու ամբողջովին վնասված, շահագործշան ոչ պիտանի տրանսֆորմատորը փոխարինվեց նորով, որի արժեքը մի քանի միլիոն դրամ էր։
Այսօր արդեն աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են և հիմա սպասում են, որպեսզի դիսպետչերական կետից միացումը տան, որից հետո բոլոր գյուղերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Երեկ կարծես դժոխք ընկած լինեինք։ Հորդառատ անձրևն ու ուժեղ կայծակը, նման բան երբևէ չէր եղել մեր գյուղերում։ Էդ ուժեղ կայծակի պատճառով էլեկտրապադստանցիան տրաքեց ու ճիշտն ասած տխրեցինք, քանի որ մտածում էինք, թե օրեր, անգամ շաբաթներ կտևի մինչև էդ խոտան դարձած պադստանցիան փոխեն, բայց երբ իրիկունը տեսանք, որ արտաքին լուսավորության տակ ՀԷՑ-ի աշխատակիցներն աշխատում են, համ ուրախացանք, համ էլ հավատացինք, որ ժամերի խնդիր է։
Էսօր արդեն տեսանք, թե ոնց էին էդ տղերքը կյանք ու հոգի դնում, որպեսզի ժամ առաջ էս մեր գյուղերը հոսանք ստանան։ Ու հալալա ա էդ տքերքին, կարճ ժամանակ անց հոսանքը կստանանք, քանի որ Երևանից նաև նոր տրանսֆորմատոր են բերել։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցներին, որոնց շնորհիվ 12 ժամը չլրացած 12 գյուղերին փրկեցին օրը մթության մեջ անցկացնելուց»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ ժամը 18:16-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով վթարվել էր Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։ Այս մասին հայտնել էին ՀԷՑ–ից։
Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։