Շնորհակալություն ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին․ Երևանի Քրիստափորի փողոցի բնակիչներն ասում էին՝ «նախկին ՀԷՑ-ը 30 տարի ոչ միայն գործը գլուխ չբերեց, այլ էնքան թուղթ պահանջեց, որ կարելի էր 12 հատոր հանրագիտարան տպել»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 100-ից ավելի խնդրանքը փոխանցելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի իրենց փողոցի 2-րդ նրբանցքում դեռ սովետական տարիներից տեղադրված, սակայն ամբողջությամբ փտած, քայքայված, ամեն պահի տապալման եզրին կանգնած էլեկտրասյունն ու դրա վրայով անցկացված կցոններով հարուստ էլեկտրալարերը փոխարինեն, քանի որ 30 տարուց ավելի է բնակիչները դիմել են ՀԷՑ-ի նախկին ղեկավարությանը, որտեղից միայն դատարկ խոստումներ են ստացել, այսպես ասած, ՀԷՑ-ի նախկին պատասխանատուները բնակիչների ականջից «լապշա են կախել» ու ոչինչ չեն արել բնակիչների արդարացի խնդրանքը իրականացնելու ուղղությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով արդեն աշխատանքներն ի շահ բնակչի կարելի է համարել ավարտված։ Երեկ արդեն հրապարակումից ժամեր անց ՀԷՑ-ի աշխատակիցները ժամանել են նշված վայր, տեղում ուսումնասիրել խնդիրն ու գործի անցել։
Տեղանքը բավականին դժվարանցանելի էր հատուկ տեխնիկայի օգտագործման համար, ինչից հետո ՀԷՑ-ի աշխատակիցները փորման գործողությունները կատարել են ձեռքով, իսկ այսօր արդեն տեղադրել են նոր, ավելի ապահով երկաթե էլեկտրասյուն։ Այն ամրացնելուց հետո հինը հեռացվելու է, ինչպես նաև փոխվելու են կցոններով հարուստ էլեկտրալարերը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ընդամենը մեկ օր պահանջվեց, որ մեր խնդրանքը ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կյանքի կոչի։ 30 տարուց ավելի էնքան ենք դիմել նախկին ՀԷՑ-ին, որ էդ դիմումները հավաքենք իրար գլուխ, կարելի է 12 հատորանի հանրագիտարան տպել։ 1 օր պահանջվեց, մինչդեռ երկար ու ձիգ 30 տարի թե ինչու էին նախկին ՀԷՑ-ականները մեզ էդքան տանում-բերում, երևի միայն իրենց է հայտնի։ Հիմա մենք բոլորս մեր շնորհակալությունն ու երալտիքի խոսքն ենք ուղղում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչին, նրա աշխատակազմին էլեկտրացանցին, որ վերջապես մեզ փրկեցին այդ վտանգավոր սյունից։ Էնպես որ մենք մեր աչքի տեսածին ենք հավատում, որ 30 տարվա դատարկ խոստումները մնացին անցյալում, իսկ մեկ օրում խնդիրը կարգավորվեց»։
Ինչպես երեկ՝ հոկտեմբերի 19-ին, տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 2-րդ նրբանցքի 15 տան մոտ դեռ սովետական տարիներից տեղադրված էր եղել փայտե էլեկտրասյունը, հիմա այն, ինչպես բնակիչներն էին ասել, իր դարն ապրել էր։ Եվ այն պիտի փոխվեր առաջին հերթին հենց բնակիչների անվտանգությունից ելնելով, սակայն բնակիչները 25 տարուց ավելի դիմումներ ու ահազանգեր էին տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», որտեղից մեկ-երկու անգամ բարեհաճել էին նշված վայր, խոստացել, որ էլեկտրասյունը կփոխեն ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ գնացել ու դարձել էին «Նոյի ագռավ»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «25 տարի է՝ դիմել ենք նախկին ՀԷՑ, 25 տարի է՝ նրանք մեզ միայն դատարկ խոստումներ են տվել, կամ էլ գլխներիս տակ փափուկ բարձեր են դրել ու մտքներով չի էլ անցնում, որ էս մեզ համար արդեն «ատոմային ռումբ» համարվող որդնած էլեկտրասյունը փոխեն։ Նախկին ՀԷՑ-ին ինչքան դիմել ենք, ստացվել է՝ «էշ, մի սատկիր, գարուն կգա» պատասխան։ Հիմա լսել ենք, թե ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի շնորհիվ իր աշխատակազմը, ՀԷՑ-ի մասնաճյուղերն ու էլեկտրացանցերը ինչ ահռելի աշխատանքներ են կատարել ու շարունակում կատարել սպառողների անվտանգությունն ապահովելու համար։
Դրա համար խնդրանքով դիմում ենք Ռ. Պետրոսյանին՝ վստահ լինելով, որ մեր փողոցը, որտեղ շարժը բավականին շատ է ու 100-ից ավելի բնակիչներ կան, կփրկի այդ փտած էլեկտրասյունից։
Էլ չենք ասում՝ մի թեթև քամի է լինում, տպավորություն է, որ այն կտապալվի, էլեկտրալարերն էլ կպնում են իրար ու «դուգա» տալիս, եղել են նաև դեպքեր, երբ բնակիչների էլեկտրատեխնիկան, համակարգիչները, գազի կաթսաները, որոնք հոսանքով են աշխատում և շատ այլ տեխնիկաներ փչացել են»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի