Սկանդալային նշանակում Գյումրիում՝ արձակուրդի մեջ գտնվող Առողջապահության նախարարի կողմից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, երիտասարդների հետ քարոզչական նպատակով Գյումրիում հանդիպման եկած Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Գյումրի բժշկական կենտրոն ու որոշել է այս հիվանդանոցում ԱԺ ընտրություններից ընդամենը 5 օր առաջ մի նոր հաստիք ստեղծել ՔՊ-ական մի կադրի համար, որը մշտապես հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում, այդ թվում քրեական միջադեպերի։
Խոսքը այդ նույն բժշկական կենտրոնում կարճ ժամանակահատվածով փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրած նորաթուխ ՔՊ-ական, տրավմատոլոգ Կարեն Գևորգյանի մասին է։ Նախարարն այս անգամ որոշել է նրան նշանակել տնօրենի խորհրդական՝ ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո տնօրեն կարգելու մտադրությամբ։
Այս մասին SHAMSHYAN.com-ին այսօր ահազանգել են հենց Գյումրի բժշկական կենտրոնից՝ խնդրելով բարձրաձայնել այս ապօրինությունը․ նախարարը արձակուրդում է գտնվում, բացի այդ արհեստական հաստիք է ստեղծել տալիս՝ պետական բյուջեին զգալի վնաս հասցնելով․ ամենայն հավանականությամբ Կարեն Գևորգյանի ամսական աշխատավարձը շատ բարձր կլինի, չի բացառվում, որ հասնի մինչև 1 միլիոն դրամի։
Մեզ ահազանգողները, որոնք առիթ ունեցել են կոնֆլիկտի մեջ հայտնվելու այդ նույն Կարեն Գևորգյանի հետ, նշում էին, որ նախարարի որոշումն անընդունելի է նախևառաջ բարոյական իմաստով։ Նրանք տեղեկացրեցին, որ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մի քանի օր է՝բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում, ու մինչ նա կառողջանա, այս ճանապարհով նրա ձեռքից պաշտոնն են խլում։
Գյումրի բժշկական կենտրոնի՝ մեզ դիմած աշխատակիցները նշում էին, որ նորաթուխ ՔՊ-ական Կարեն Գևորգյանը, որի ձայնն իր իսկ կուսակցության ներսում չի անցնում, ամենայն հավանականությամբ նախարարին սարեր է խոստացել՝ ընտրություններում ՔՊ-ի համար ձայներ բերելու առումով։
Գյումրի բժշկական կենտրոնը մոտ 900 աշխատակից ունի, սակայն, ըստ բուժաշխատողների, նախարարն իր հաշվարկներում չարաչար սխալվում է՝ իր այս նշանակմամբ նպաստում է, որ ՔՊ-ն զգալի ձայներ կորցնի Գյումրիում, դյուրագրգիռ բնավորությամբ հայտնի Կարեն Գևորգյանին ոչ բոլորն են այդ նույն հիվանդանոցում նորմալ ընդունում։
Իսկ թե ինչու են Գյումրի բժշկական կենտրոնում շատերն այդպես դեմ նախարարի որոշմանը, մենք թերթեցինք մամուլը, որտեղ բազմաթիվ հրապարակումներ կան Կարեն Գևորգյանի սկանդալային վարքագծի՝ կոլեգաների հետ հաճախակի տուրուդմփոցի մեջ հայտնվելու մասին։
Այսպես 168.am-ը անդրադրաձել էր մի ծեծկռտուքի․ 2024 թվականի հուլիսի 18-ին, երբ Կարեն Գևորգյանը դեռ զբաղեցնում էր Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրենի հաստիքը, ծեծել էր այդ նույն հիվանդանոցի 60-ամյա բժիշկ Համիկ Բագրատյանին։ Այդ պատմությունից անմիջապես հետո Կարեն Գևորգյանի մասնակցությամբ ևս մեկ սկանդալ էր արձանագրվել, այս անգամ մանկական բաժանմունքի վարիչ Հասմիկ Խաչատրյանի հետ:
Բուժանձնակազմի բնութագրմամբ՝ սկանդալասեր Կարեն Գևորգյանի արկածները սրանով չեն սահմանափակվել․ նա, կնոջ հետ դատական կարգով լինելով ամուսնալուծության գործընթացի մեջ, Գյումրու Վարդանանց հրապարակում գտնվող «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանում պատահաբար տեսել էր աներոջը ու այնպիսի ծեծկռտուք սարքել, որ սրճարանի տերերն ու այցելուները հազիվ էին կարողացել բաժանել։ Այս մասին ևս մամուլում հրապարակումներ կան։
Իրեն մշտապես Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն երևակայող Կարեն Գևորգյանի վարքագիծը բնականաբար քաջ հայտնի է նաև ոստիկանությանը ու քննչական մարմիններին, դատախազությանը։
Մեր տեղեկություններով, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից դեռ 2024 թվականի հոկտեմբերի 25-ին Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել ՌԴ քաղաքացի Ն․ Թումասյանը և հայտնել, որ դստեր նախկին ամուսինը՝ Կարեն Գևորգյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Գյումրու ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնօրենի պաշտոնը, մեսինջեր հավելվածի միջոցով սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին, ձայնային հաղորդագրություններ է ուղարկել։
Ոստիկանություն հրավիրված Կարեն Գևորգյանը բացատրություն է տվել, որ ինքը նախկին զոքանչին չի սպառնացել, միայն ասել է՝ Աստծո դատաստանին արժանանաս։ Դրանից հետո զոքանչը ոստիկանությանը նույնաբովանդակ հաղորդում է տվել, թե Կարեն Գևորգյանի կողմից որևէ գործողություն չի կատարվել։ Ամեն դեպքում կազմված փաստաթղթերն ուղարկվել էր Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նկատենք, որ սա փոքրիկ քրոնիկ էր նրա ընտանեկան դրամայից, միակը չէ ու դա քաջ հայտնի է մարզի իավապահներին։
Ի․ դեպ, այդ նույն Կարեն Գևորգյանին, որին փոխտնօրեն էին կարգել Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի ու ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ակտիվ միջամտությամբ ( նա մտերմիկ հարաբերություններ ունի Կարեն Սարուխանյանի՝ թմրամոլության մեջ կասկածվող քեռու որդու հետ, որը նույնպես Գյումրի ԲԿ-ում էր աշխատում), փոխտնօրենի պաշտոնից ազատել էր տվել այդ նույն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիմքում եղել էին նախարարին հայտնի դարձած աղմկոտ միջադեպերը, հարց է ծագում՝ ի՞նչն է փոխվել, որ տիկին նախարարն այդպես շահագռգիռ է դարձել նրան նորից պաշտոնի բերելու հարցում, ավելին՝ Կարեն Գևորգյանի հետ ուրախ ու երջանիկ լուսանկարներ է հրապարակում։
Ի դեպ, մեզ նաև տեղեկություններ են հասել, որ Կարեն Գևորգյանը Գյումրու՝ Պոլիգոններ թաղամասի ՔՊ-ի նախընտրական շտաբի պատասխանատուն է, նա սկսել է մտերմիկ հարաբերություններ ՔՊ-ի՝ Գումրու նախընտրական շտաբի պատասխանատու Արմեն Կոտոլյանի՝Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հետ, որը և շահագրգիռ է նրա՝ Գյումրի ԲԿ-ի տնօրեն դառնալու հարցում։
Հետաքրքրական է այն, որ այս թեմայի մեջ խառնված է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի նախկին խորհրդական Գոռ Սարոյանը, որին նոյեմբերին պաշտոնազրկեցին ոստիկանության Կումայրի շենքում հարբած վիճակում ոստիկան ծեծելու համար, քրեական գործն այժմ դատարանում է, իսկ մինչ այդ նա գյումրեցիներին հայտնի էր դարձել որպես ֆայտոնչի ծեծող։