2467 դիտում
13:36 27-01-2017
ԼՂՀ վարչապետը մինչև փետրվարի 22-ը արձակուրդի մեջ կլինի
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչև փետրվարի 22-ը:
Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորությունները ժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։Այս մասին հայտնեցին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նմանատիպ նյութեր
27880 դիտում
16:11 28-01-2017
Վարչապետի հրամանագրով՝ Արման Սահակյանը արձակուրդի մեջ կլինի մինչև ապրիլի 3-ը
9953 դիտում
19:12 06-03-2020
Դասերը վերսկսվելու են երկուշաբթի. առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
577 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին