211652_close_icon
views-count1285 դիտում article-date 12:53 23-05-2026

Մյասնիկյան պողոտայում «BMW»-ների և «Hyundai»-ի խոշոր ավտովթարի ժամանակ մեկ այլ «BMW» հարվածել էր «Hyundai»-ին ու դիմել փախուստի. մինչ այդ, իջնելով ավտոմեքենայից, «հիստերիկ» վերաբերմունք է ցուցաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 22-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, երբ բախվել էին 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ապա «Hyundai»-ն էլ բախվել էր ծառին։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ովքեր ձևակերպել էին վթարը և այն փոխանցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ վթարի փաստով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հենրիկ Սերոբյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մասնակից «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, հանդիպակաց գոտում հայտնվել է մեկ այլ վարորդի կողմից վարած սպիտակ «BMW»-ի հարվածի պատճառով։

Այդ «BMW»-ն հարվածում է «Hyundai»-ի աջ հատվածին, որից հետո «BMW»-ի վարորդը իջնում է ավտոմեքենայից ու սկսում «հիստերիկ» արտահայտություններ անել՝ «էս ինչ արիք ավտոս», այնուհետև երբ արդեն մեծ թվով քաղաքացիներ են հավաքվում, այդ «BMW»-ի «ուղեղից թոփալ» վարորդը, օգտվելով խառը իրավիճակից, դիմում է փախուստի։

Հիմա թե՛ այդ, թե՛ հարակից տարածքներում կան բազմաթիվ տեսախցիկներ, հետևաբար քննչական բաժինն ու համայնքային ոստիկանները պետք է շատ արագ ուսումնասիրեն տեսախցիկները և եթե արձանագրված լինի վթարի պահը, ինչը հավանական է, դրա միջոցով պարզեն փախուստի դիմած «BMW»-ի համարանիշներն ու հայտնաբերեն վարորդին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրոը ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել էին 2 «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հենրիկ Սերոբյանի գլխավորությամբ։

Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել էր ծառին, դրա և «BMW»-ներից մեկի անվահեծաններն էլ կոտրվել էին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր