211652_close_icon
views-count15574 դիտում article-date 21:11 25-05-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. ըստ հավաքվածների «գոլդ» համարներով BMW-ի «թմբլիկ» վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 44-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած Volkswagen մակնիշի 34 DՏ 341 համարանիշի, 51-ամյա Կարեն Տոնոյանի վարած Opel-Isuzu Monterey մակնիշի 04 ՕՏ 022 համարանիշի և BMW E 745 մակնիշի 88 RR 808 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին , որ BMW-ն վարել է «թմբլիկ ֆիզանոմիայով» մի երիտասարդ, ով չգիտես ինչու ավտոմեքենան հետընթաց է կատարել, բախվել Volkswagen-ին այնուհետև հագել էլեկտրասյանը, որից հետո ավտոմեքենան թողնելով հեռացել է վթարի վայրից: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն , որտեղից դեպքի վայր է ժամանելու ՃՈ հետաքննիչը: Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրը լքած BMW-ի վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, BMW-ն հաշվառված է Երևան քաղաքի Չեխովի փողոցի 34 շենքի բնակիչ 31-ամյա Գրիգոր Ստեփանյանի անվամբ և պետք է պարզվի՝ արդյոք նա է եղել ղեկին: *** 21:30 Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց BMW-ի վարորդ Գրիգոր Ստեփանյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր