21647 դիտում
19:44 18-01-2023
Երևանում պարեկների կողմից բռնված Ճվճվ Արոյի անուղղելի որդին, ով BMW-ով դիմել էր փախուստի ու վթարի ենթարկվել, տարվել է դատարան, նրա ինքնազգացողությունը վատացել է, մինչ բժիշկների գալը կարգադրիչները իրենք են օգնություն ցուցաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավարի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված Ճվճվ Արոյի որդի «Սաքուլիկ» մականվամբ 31-մյա Սարգիս Վարդանյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դռնփակ դատական նիստի սկսվելը, դատարանում Ս. Վարդանյանի ինքնազգացողության վատացման պատճառով շտապօգնություն է կանչվել, ու մինչ շտապօգնության ժամանումը, նրան տեղում առաջին ու անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել դատական կարգադրիչների ծառայության Ավան և Նոր Նորք դատարանի կարգադրիչները՝ պետ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։
Դռնփակ դատական նիստը որոշ ժամանակ անց տեղի է ունեցել, որը տևել է մի քանի ժամ, ու այս պահին դատավոր Արման Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն ավարտել ու գնացել է խորհրդակցական սենյակ։ Թե երբ կհրապարակվի որոշումը, հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ոստիկանության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ իրականացրել էին «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացված եղել, որ Երևանում ռուսական համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծում վարորդների ու հետիոտների համար։
Պարեկները նշված ավտոմեքենան նկատել էին Բագրևանդ թաղամասում երթևեկելիս, որի վարորդը հերթական անգամ չարամտորեն խախտում էր թույլ տալիս։ Եվ նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆայել Գրիգորյանն ու պարեկ Լուսինե Մանուկյանը փորձել էին կանգնեցնել BMW-ն։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, դիմել էր փախուստի։
Պարեկները մոտ 5-6 կմ հետապնդել էին, ու արդեն Դ․ Մալյան փողոցում BMW-ն կարմիր լույսի տակով անցել էր խաչմերուկը, բախվել էր բնակչի շինության քարե պարսպին, ապա առաջ ընթացել ու բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ավտոմեքենայի միջից վարորդը դուրս էր եկել ու դիմել փախուստի, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ «Կատվի խաղը, մկան մահը»։ Պարեկները մոտ 500-600 մետր հետապնդել էին նրան ու բռնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել էր, որ վարորդը հասարակությանը հայտնի «Ճվճվ Արոյի» անուղղելի տղան է՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Վարդանյանը, ով նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ մահվան ելքով ավտովթարի համար, ինչի հետևանքով 2 ճանապարհային ոստիկաններ էին մահացել, ինչպես նաև նա հայտնի է քրեական ու հակաիրավական պատմություններով։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր 0․23 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված։
Վերջինս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ ներկայացվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում նույնպես հայտնաբերվել էր կասկածելի թմրամիջոց, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված էին եղել։
Վթարի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+