211652_close_icon
views-count1480 դիտում article-date 18:40 12-05-2026

Սամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի «3 հարց հաջորդ վարչապետին» ֆորմատի շրջանակներում հերթական զրույցը Սամվել Կարապետյանի հետ․

-Պարոն Կարապետյան, մեր դաշինքը արդեն 2 օր է գտնվում Սյունիքում, և մեր թիմակիցներն ինձ փոխանցում են, որ մարդիկ շատ անհանգստացած և մտահոգ են։ Ի՞նչ կասեք։

-Սյունեցիներին կասեմ, որ շատ մտահոգ չլինեն, չվախենան, շատ քիչ ժամանակ է մնում։ Այն վտանգներին, որ այս իշխանությունները համառորեն բերում են սյունեցիների համար, մենք վերջ ենք տալու։

Ինձ մտահոգեց, որ արտաքին գործերի նախարարը հայտարարեց, թե մեր հայկական տարածքների ինչ-որ մասը ադրբեջանական են։ Դա նշանակում է, որ զիջողական քաղաքականությունը շարունակվում է։ Միակողմանի զիջումներ են արվելու։

Այդ մարդիկ չեն հանգստացել, չնայած որ նրանք բացարձակ սուտասան են, մարդկանց ստերով են կերակրում,բայց երբեմն ճիշտ էլ են խոսում։ Այս հայտարարությունը  համարում եմ այն հազվադեպ ճիշտ խոսույթը, որն  իրենք արեցին հենց Սյունիքում։ Ամենավտանգավորը դա է, որ արեցին հենց Սյունիքում։ Նորից եմ ասում՝ այդ ժամանակները վերջանում են, և մենք ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ հայրենիք, ոչ ոք դրա մեջ չպետք է կասկածի- նշեց Սամվել Կարապետյան։

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր