211652_close_icon
views-count1759 դիտում article-date 19:26 13-03-2026

Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել անհասկանալի պատճառներով

Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում բերման ենթարկվածներ կան։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև  ակցիայի խաղաղ մասնակիցներն անհասկանալի պատճառով բերման են ենթարկել։ Մեր փաստաբանները զբաղվում են այդ հարցով, որպեսզի տեսնեն՝ բերման ենթարկվածները  ոստիկանության ո՞ր բաժիններում են և  ի՞նչ հիմնավորմամբ։ Պատճառն անհասկանալի է, քանի որ մարդկանց թույլ չեն տվել լուսացույցի հատվածով անցնել փողոցը և  ընդամենը փողոցն անցնելու պատճառով կան բերման ենթարկվածներ»,- հայտնում են կուսակցությունից։ 

Նմանատիպ նյութեր