Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչները խնդրանքով դիմում են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին. «Դարն ապրած, ամեն պահի տապալման եզրին կանգնած էլեկտրասյունը մի օր փորձանք է դառնալու բնակիչների ու արագիլների համար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ջրահովիտ բնակավայրի բնակիչներից, ովքեր խնդրում են որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իրենց գյուղի փողոցներից մեկում եղած փայտե և բետոնե էլեկտրասյունը, որը լուրջ վտանգ է ներկայացնում գյուղի բնակիչների համար, փոխարինի նոր բետոնե էլեկտրասյունով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Դեռ անհիշելի ժամանակներից այս էլեկտրասյունը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում և ոչ միայն էլեկտրասյունը, այլ դրա վրայով անցկացված էլեկտրալարերը։ Մի թեթև քամի է լինում, պիտի էստեղ լինեք և տեսնեք, թե ոնց է սյունը ճոճվում։ Տպավորություն է, որ ուր որ է այն կտապալվի՝ վնասելով տներ, փողոցով անցնող գազախողովակներ, ու անգամ չի բացառվում, որ այդ հատվածով այդ պահին կամ ավտոմեքենաներ անցնելիս լինեն, կամ երեխաները՝ դպրոց գնալիս։
Վերջին ամիսներին լրատվամիջոցներով շատ ենք տեսել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով հանրապետությունում իրականացվել է վտանգավոր էլեկտրասյուների փոխարինում, ինչը գովելի է, և այն մեզ մոտ ոգևորություն է առաջացրել, ինչի համար էլ խնդրանքով դիմում ենք Ռ. Պետրոսյանին, որպեսզի ամեն պահի տապալման եզրին կանգնած այս էլեկտրասյունն ու նրա վրայով անցկացված կցոններով էլեկտրալարերը փոխվեն։
Ճիշտ է, մի քիչ էլ բարդություն կա, քանի որ էլեկտրասյան վրա արագիլը բույն է դրել, բայց մենք վստահ ենք, եթե կարճ ժամանակում չփոխվի, ապա մի օր այն տապալվելու է՝ առաջացնելով լուրջ վնասներ, այդ թվում՝ կվերանա նաև արագիլի բույնը։
Բայց որ ՀԷՑ-ը զինված է ժամանակակից տեխնիկաներով, այդ թվում՝ վերամբարձ կռունկով, վստահ ենք, ու իրենք կարող են այդ տեխնիկաների շնորհիվ տեղադրել բետոնե սյունը և դրա վրա տեղափոխել արագիլի բույնը։
Կրկին անգամ խնդրանքով դիմում ենք ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին, որպեսզի գյուղի բնակիչներին հուսախաբ չանեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի