211652_close_icon
views-count709 դիտում article-date 20:00 16-04-2026

Կիվուն հաջորդ մրցաշրջանում էլ կգլխավորի Միլանի «Ինտերը»

Ռումինացի Կրիստիան Կիվուն հաջորդ մրցաշրջանում էլ կգլխավորի Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։ Այդ մասին հայտարարել է իտալական ակումբի նախագահ Բեպե Մարոտան։ Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ «Ինտերը» կփորձի համաձայնության հասնել Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

«Ակնհայտ է, որ Կիվուն կմնա եւ դարձյալ կլինի մեզ հետ։ Կիվուն Եվրոպայի լավագույն երիտասարդ մարզիչներից է եւ կմնա պաշտոնում»,– Մարոտայի խոսքը մեջբերում է x.com/FabrizioRomano-ն։

Իտալիայի առաջնության 32 տուրից հետո «Ինտերը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Նապոլիից»։

Նմանատիպ նյութեր