211652_close_icon
views-count8951 դիտում article-date 16:25 05-11-2016

Միլանի «Ինտերը» սպասում է, որ Մոուրինյոյին պաշտոնանկ կանեն

Միլանի «Ինտերը» մտադիր է ամռանը թիմ հրավիրել Ժոզե Մոուրինյոյին: Ակումբի ղեկավարությունը Մոուրինյոյին առաջարկ անել, եթե նա մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվի, հայտնում է [url=http://www.tuttosport.com/edicola.html]Tuttosport[/url]-ը: Այժմ «Ինտերը» Ֆրանկ դե Բուրի պաշտոնանկությունից հետո մնացել է առանց մարզչի: Ներկա պահին այդ պաշտոնի ամենահավանական թեկնածում համարվում է Մարսելինոն: Մոուրինյոն միլանյան ակումբում արդեն աշխատել է 2008-2010 թվականներին: Նրա օրոք «Ինտերը» երկու անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, նվաճել Երկրի գավաթը, Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր