Միլանի «Ինտերը» կրկնեց 50 տարվա ռեկորդը, «Յուվենտուսը» սայթաքեց. տեսանյութ
Իտալիայի առաջնության 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վերոնային»:
Ռոբերտո Մանչինիի թիմը առաջնության մեկնարկային 5 խաղերում 5 հաղթանակ տարավ և այժմ 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Վերջին անգամ «Ինտերը» մեկնարկային 5 անընդմեջ հաղթանակ էր տարել 1966/1967 մրցաշրջանում: Այդ ժամանակ թիմը հաղթեց առաջին յոթ տուրերում, սակայն արդյունքում չեմպիոն չդարձավ:
Տուրի խոշոր անակնկալը գրանցվեց Տուրինում, որտեղ «Յուվենտուսը» առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» հետ խաղում վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը՝ 1:1:
Տուրի կենտրոնական խաղում «Սամպդորիան» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային»՝ 2:1: