Ազովի ծովում ցորենով բեռնված նավ է խորտակվել. կա մեկ զոհ, երկու մարդ անհետ կորել է
Ազովի ծովում՝ Խերսոնի մարզի ափերի մոտ, ցորենով բեռնված նավ է խորտակվել. կա մեկ զոհ, երկու մարդ անհետ կորել է. կիրակի հայտնել է մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն, տեղեկացնում է «Интерфакс»-ը։
«Ազովի ծովի ջրատարածքում վթարի է ենթարկվել «Վոլգո-Բալտ» տիպի նավը, որը ցորեն էր տեղափոխում (...) Ափին հայտնաբերվել են անձնակազմի 9 անդամներ՝ ՌԴ քաղաքացիներ: Մեկ մարդ՝ 1991 թվականին ծնված (նավապետի ավագ օգնական), զոհվել է: Անձնակազմի ևս երկու անդամի գտնվելու վայրը մնում է անհայտ»,- գրել է Սալդոն Max-ի իր ալիքում։
Ըստ նրա, անձնակազմն ինքնակամ լքել է նավը։
Դեպքի պատճառները պարզվում են, իրականացվում են քննչական միջոցառումներ, հայտնել է նահանգապետը։
Նավաստիներին ցուցաբերվում է բժշկական և հոգեբանական օգնություն: Նրանց առաջինը օգնել են տեղի բնակիչները՝ դիմավորելով անձնակազմին և աջակցելով ափին մինչև արտակարգ ծառայությունների ժամանումը: