211652_close_icon
views-count5978 դիտում article-date 22:22 23-09-2016

Եգիպտոսի ափերի մետ փախստականներով բեռնված նավ է խորտակվել. կա 155 զոհ

Եգիպտոսի ափերի մոտ փախստականներով բեռնված նավ է խորտակվել: Խորտակման վայրում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձ եղած 155 դի: Այս մասին հայտնում է Sabah Daily-ն: Զոհվածների մեջ, բժիշկների խոսքով, մեծ թիվ են կազմում երեխաները, ովքեր չեն կարողացել դուրս գալ շրջված նավի տակից: Եգիպտոսի Բուհեյրա նահանգի ղեկավարը հայտնել է, որ զոհվածների թիվը կարող է դեռ աճել, քանի որ կան անհետ կորածներ: Նավի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ 450 փախստական է եղել՝ Աֆրիկայի տարբեր երկրներից: Նրանք մտադիր էին հասնել Իտալիա, սակայն ուժեղ քամու պատճառով նավը կողաշրջվել է և խորտակվել:

Նմանատիպ նյութեր