211652_close_icon
views-count1092 դիտում article-date 12:31 20-04-2015

Միջերկրական ծովում 950 ներգաղթյալներով նավ է խորտակվել. փրկվել է 28 մարդ

Միջերկրական ծովում Լիբիայից անօրինական ներգաղթյալների Իտալիա տեղափոխող նավ է խորտակվել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. մտավախություն կա, որ հարյուրավոր ներգաղթյալներ զոհվել են: Հաղորդվում է, որ ողջ է մնացել 28 մարդ: Նրանցից մեկի խոսքով, 950 ուղևորներից շատերը փակված են եղել նավախցերում: Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին Եվրամիության երկրների ղեկավարներին կոչ է արել առաջիկայում անօրինական ներգաղթյալների հարցով արտակարգ հանդիպում անցկացնել:

Նմանատիպ նյութեր