Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել. 30 հոգի խեղդվել է ծովում
Լիվիայի ափերի մոտ` Միջերկրական ծովում, միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 30 հոգի խեղդվել է: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, նավում եղել է մոտ 100 միգրանտ, որոնցից ոչ բոլորին է հաջողվել փրկել:
Իտալիայի առափնյա ծառայության 2 մոտորանավակ հասել են օգնության, սակայն աելի քան 30 փախստական արդեն խեղդվել է ծովում: