6848 դիտում
16:41 15-06-2015
30-ամյա ուսուցիչը պատշաճ համազգեստով դասին չներկայանալու համար 3 աշակերտների պահանջել է հենում պառկած դիրք ընդունել ու նրանցից մեկին բռնության ենթարկել
Նախկինում դատված, դատվածությունը մարված 30-ամյա Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ս.Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի մարզադահլիճում, համապատասխան` համազգեստով դասին չներկայանալու համար, 7բ դասարանի աշակերտներ` Հայկ Գրիգորյանին, Դավիթ Ալեքսանյանին և Հենրիկ Սարգսյանիին հրահանգել է մարզադահլիճի մուտքից դեպի աջ ընկած հատվածում գետնի վրա հենում պառկած դիրք ընդունել:
Հայկ Գրիգորյանը չի կարողացել նրա ասած դիրքով մնալ և ոտքերի ծնկների հատվածը դրել է գետնին, ինչի համար Լ.Գևորգյանը մոտեցել է վերջինիս և բռունցքով դիտավորությամբ հարվածել նրա աջ ուսագոտու հետին մակերեսին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
20:30 02-12-2022
Երեւանում պատմության ուսուցիչը բռնության է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտին. aravot.am
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան