2109 դիտում
15:04 12-08-2014
33-ամյա տղամարդը անասունները արածեցնելու համար համագյուղացուն պառկեցրել է գետնին եւ սկսել դաժանորեն ծեծել
33-ամյա Խուդեդա Քյարամի Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին պատկանող արոտավայրում, անասուններին արածեցնելու համար վիճաբանել է համագյուղացի Շարո Ռազայի Ամարյանի հետ, որի ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ վերջինիս հրել և գցել է գետնին ու նստելով վրան` ձեռքերով բռնել է Շարո Ամարյանի պարանոցից, բարձրացրել է գլուխը և հարվածել գետնին, որի հետևանքով Շարո Ամարյանը ստացել է գլխի աջ ծոծրակային ենթամաշկային արյունահավաքի, պարանոցի շրջանի արյունազեղումների ձևով վնասվածքներ:
Խուդեդա Ավդալյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատաան քննության օրը:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2399 դիտում
15:40 05-02-2014
Գերեզմանոցում քաղաքացու է դաժանորեն ծեծել, այնուհետ թալանել է իր ընկերոջը
Այս բաժնից
1162 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1261 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան