211652_close_icon
views-count2062 դիտում article-date 18:31 06-03-2026

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահից ՏԿԵ փոխնախարար. քննիչ ծեծող, «տկար» պաշտոնյայի կարիերայի աճը․ Oragir.News

Oragir.News-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանն ազատվել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ենթակայության ներքո գործող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար։

Նախորդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2022 թվականից։

Ուշագրավ է, որ նորանշանակ փոխնախարարը դեռևս 2010 թվականին դատապարտվել է՝ դատարանի շենքի դիմաց ՀՀ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, այլ կերպ ասած՝ օրը ցերեկով նրան ծեծի ենթարկելու համար։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ավետիսյանի կողմից գործադրվել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն․ նա ծեծի է ենթարկել Շահնազարյանին և պատճառել առողջական խնդիրներ։

Նշենք, որ տուժած Շահնազարյանը քաղաքացիական հայց չի ներկայացրել, ինչից ելնելով էլ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357–360 և 375-3 հոդվածներով, վճռել է Առնակ Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 500 հազար դրամ տուգանքի։ Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ուշագրավ է, որ դատական գործընթացի ժամանակ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանն իրեն ներկայացրել է որպես «հիվանդ» և «տկար», ու նաև հենց սա հաշվի առնելով դատարանը նրան ազատազրկման չի դատապարտել, քանի որ տուժող կողմն էլ դատավճիռը չի բողոքարկել, այն ուժի մեջ է մտել։ Այնուհետև Ավետիսյանն ազատ է արձակվել՝ վճարելով նշանակված տուգանքը։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր