211652_close_icon
views-count877 դիտում article-date 22:43 15-08-2023

Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն, ուժեղ ժողովրդին՝ հզոր իրականություն․ Բագրատ Սրբազան. ՏԵՍԱՆՅՈւԹ. news.am

News.am-ը գրում է. Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում շեշտում է՝ իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք։

«Ժողովուրդ ջան, մեզնից դուրս ուրիշ իրականություն չկա։ 

Մենք ենք ստեղծում մեր իրականությունը․ ինչպիսին ենք, այդպիսին էլ կլինի մեր իրականությունը։

Իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք:

Ժամանակը չի՛ կարող մեզ ստիպել ապրել իր կանոններով ու թելադրանքով։ Մենք ենք, որ ստիպում ենք ժամանակին ենթարկվել մեզ։

Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն։

Ուժեղ, հզոր, աստվածապաշտ, ոչ մի բանից չվախեցող, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է հզոր իրականություն։

Ինչպես առաքյալն է ասում՝ անձկություն, սուր, հուր, մերկությունը, ոչ մի բան ինձ չի կարող բաժանել այդ զոհաբերական մեծ սիրուց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր