2 հրաշք ձիերի տերը հայտնաբերվել է. անօգնական ձիերին, որոնց հայտնաբերել էր Արգել գյուղի մի ընտանիք, 3 օր ըստ պահանջի խնամում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 1-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Արգել գյուղի մի ընտանիքի կողմից 2 ձիերի հայտնաբերելու և խնամելու մասին, որոնց տերերն անհայտ էին։
Թե՛ SHAMSHYAN.com-ը, թե՛ նշված ընտանիքի անդամները խնդրանքով դիմել էին հանրությանը՝ ովքեր տեղեկություններ ունեն կամ գիտեն` ով կամ ովքեր են ձիերի տերերը, կապ հաստատեն խնամող ընտանիքի անդամների հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 2-ին, ձիերին հայտնաբերած և խնամած՝ Արգել գյուղի բնակիչ Գեորգի Բարսեղյանը տեղեկացրեց, որ հրապարակումից մեկ ժամ անց իրենք հեռախոսազանգ են ստացել և արդեն այսօր առավոտյան տերը եկել և իր հրաշք կենդանիներին տարել է։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզի Արգել բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բնակիչները խնդրանքով դիմել էին հանրությանը․ ովքեր տեղեկություններ ունեին նշված տան բնակիչների կողմից 3 օր առաջ հայտնաբերված՝ լուսանկարներում և տեսանյութում պատկերված ձիերի տերերի մասին, խնդրում էին արձագանքել։
Գյուղի բնակիչները 3 օր առաջ նկատել էին, որ 2 ձի արածում էին Արգել գյուղի 14-րդ փողոցի 1-ին տան սեփականատիրոջը պատկանող խոտի դեզը, և ենթադրել են, թե տան տերերն են ձիերը գնել։
Սակայն երբ տան տերը՝ 50-ամյա Գեորգի Բարսեղյանը, աշխատանքից վերադարձել էր տուն, անակնկալի էր եկել, երբ հարևանները «աչքալուսանք» էին տվել՝ ասելով․ «Աչքդ լույս, արդեն 2 հրաշք ձի ունես»։
Ավելի ուշ պարզվել էր, որ ձիերը ոչ միայն իրենը չէին, այլև դրանց տերը կամ տերերը անհայտ էին։ Արդեն 3 օր Գեորգին իր ընտանիքի անդամների հետ խնամում էր ձիերին և այդ ընթացքում թե՛ իրենց գյուղում, թե՛ հարակից բնակավայրերում փորձել էին գտնել տիրոջը կամ տերերին, սակայն ապարդյուն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի