211652_close_icon
views-count20987 դիտում article-date 20:19 01-03-2026

Կոտայքի մարզի Արգել գյուղում հայտնաբերված 2 հրաշք ձիերի տերերին խնդրում ենք արագ արձագանքել և գալ իրենց կենդանիներին տանելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը և Կոտայքի մարզի Արգել բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բնակիչները խնդրանքով դիմում են հանրությանը․ ովքեր տեղեկություններ ունեն նշված տան բնակիչների կողմից 3 օր առաջ հայտնաբերված՝ լուսանկարներում և տեսանյութում պատկերված ձիերի տերերի մասին, խնդրում ենք արձագանքել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները 3 օր առաջ նկատել են, որ 2 ձի արածում են Արգել գյուղի 14-րդ փողոցի 1-ին տան սեփականատիրոջը պատկանող խոտի դեզը, և ենթադրել են, թե տան տերերն են ձիերը գնել։

Սակայն երբ տան տերը՝ 50-ամյա Գեորգի Բարսեղյանը, աշխատանքից վերադարձել է տուն, անակնկալի է եկել, երբ հարևանները «աչքալուսանք» են տվել՝ ասելով․ «Աչքդ լույս, արդեն 2 հրաշք ձի ունես»։

Ավելի ուշ պարզվել է, որ ձիերը ոչ միայն իրենը չեն, այլև դրանց տերը կամ տերերը անհայտ են։ Արդեն 3 օր Գեորգին իր ընտանիքի անդամների հետ խնամում է ձիերին և այդ ընթացքում թե՛ իրենց գյուղում, թե՛ հարակից բնակավայրերում փորձել են գտնել տիրոջը կամ տերերին, սակայն ապարդյուն։

Այժմ թե՛ նրանք, թե՛ SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում են այն անձանց, ովքեր կճանաչեն կամ տեղեկություն կունենան ձիերի տերերի մասին, հայտնել նրանց կամ զանգահարել ձիերին խնամող Գ․ Բարսեղյանին՝ 093 536314 հեռախոսահամարով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր