211652_close_icon
views-count58644 դիտում article-date 12:49 15-02-2025

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ մի քանի օր է՝ պարեկները խնամում են ոտքը վնասված և անօգնական վիճակում գտնվող արու ձիուն․ պարեկները հոգում են ձիու կերի հարցը․ ակնկալում ենք կենդանասերների արձագանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ խնամում են վթարի հետևանքով աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները արդեն 4 օր է ֆերմաներից խոտ են գնում, կերակրում են ձիուն, քանի որ այն գտնվում է անօգնական վիճակում, չի կարողանում անգամ տեղաշարժվել։

Արդեն մի քանի օր է՝ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները չեն կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանան թե ինչ պետք է արվի։ Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը դեպքի մասին տեղեկացրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանին, ով ժամանել է և իրավիճակին տեղում ծանոթացել։ Ձին երեք տարեկան է և արու է։

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է նաև Երևանի Կենդանաբանական այգուն, բնապահպաններին, կենդանասերներին, որպեսզի օգնեն փրկել ձիու կյանքը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր