Սերժ Սարգսյանի գործով այսօր մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկեց ապացույցների հետազոտման փուլը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում հանրային մեղադրողները կարդացին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Արձագանքելով մեղադրական եզրակացությանը, Սարգսյանը նշել է, որ ոչ ոք հարց չի բարձրացնում՝ ինչու՞ հողամասերը չեն վաճառվել, եթե անձնական շահ ունեին։
«Ես այդ հողամասերը վաճառելու հնարավորություն տվել եմ միայն Պաշտպանության նախարարության համալիրն ավարտին հասցնելու համար: Ո՛չ դատախազներին, ո՛չ քննիչներին չի հետաքրքրել՝ ինչ պայմաններում է եղել տեղակայված ՊՆ շենքը: Եթե իրենց նեղություն տային, հետաքրքրվեին, կիմանային՝ ինչու եմ ես դա արել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժ Ազատի Սարգսյանը 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ։
Բացի այդ, դատախազը 05.11.2025 թվականին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։