«Ապացույցների հետազոտման փուլում, կարծում եմ, համոզմունք կձևավորվի, որ այն վարկածը, ինչ մեղադրանքում կա, վարկած է ընդամենը, հավաստիացում է, բայց չունի ապացուցողական հենք»․ Գագիկ Բեգլարյանի փաստաբան․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ ՀԿԴ-ում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում մեղադրանքի կողմն ու պաշտպանական կողմերը հանդես եկան բացման խոսքով։
Դատախազը ծավալուն կերպով ներկայացրեց մեղադրանքը, պաշտպանությունը մեղադրանքի վերաբերյալ արտահայտեց իր դիտարկումները՝ նշելով, որ մեղադրողն ըստ էության ցիտում է այն մեղադրանքները, որոնք փաստաթղթային ձևով հանձնված են մեղադրյալներին և որոնցով դատախազությունն ըստ էության պաշտոնապես մեղադրում է նրանց։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում