211652_close_icon
views-count1015 դիտում article-date 15:01 21-02-2026

Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Վրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը։

Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, հղում անելով հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին Երևանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

Բացի այդ, Կվրիվիշվիլին տեղեկատվություն է ներկայացրել Վրաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային խոշոր նախագծերի մասին, որոնց լիարժեք գործարկումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև փոխադարձ կապերը (նկատի ունի նաև Ռուսթավի-Թբիլիսի նոր մայրուղին–խմբ.):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Կվրիվիշվիլին հանդիպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել էին Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցմանն առնչվող թեմաներ։

Նմանատիպ նյութեր