Ռուսաստանը նվազեցրել է Թուրքիային մատակարարվող գազի գինը
Երկար բանակցություններից հետո ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը համաձայնության են եկել Թուրքիային մատակարարվող գազի սակագնի շուրջ:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ ռուսական գազն այսուհետ Թուրքիային կմատակարարվի 10,25% զեղչով:
2014 թվականին «Գազպրոմ»-ը Թուրքիա էր արտահանել 27,4 մլրդ խմ գազ: Այն Թուրքիա է հասնում Սև ծովի հատակով անցկացված «Երկնագույն հոսք» գազատարով և Ուկրաինայի տարածքով անցնող Անդրբալկանյան գազատարով: