211652_close_icon
views-count1027 դիտում article-date 19:40 20-03-2024

ԵՄ-ն այս հունվարին նախորդի համեմատ 41 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանից նավթի ներկրումը

Եվրոպական միության երկրները հունվարին մոտ 41 տոկոսով նվազեցրել են ադրբեջանական նավթի ներկրումը: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Eurostat վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ Եվրամիության պետությունները այս տարվա հունվարին ներկրել են մոտ 1 միլիոն տոննա նավթ: Այդ ծավալը 40.8 տոկոսով զիջում է 2023 թվականի հունվարի ցուցանիշին:

Ընթացիկ տարվա առաջին ամսում ԵՄ երկրներն ադրբեջանական նավթի համար վճարել են 595.6 միլիոն եվրո՝ դա 44.8 տոկոսով զիջում է անցյալ տարվա հունվարին վճարված գումարին:

ԵՄ երկրներից 2024 թվականի հունվարին Ադրբեջանի նավթը ներկրող երեք խոշորագույն գնորդներն են Իտալիան՝ 579.5 հազար տոննա, Չեխիան՝ 207.7 հազար տոննա, և Պորտուգալիան՝ 138.3 հազար տոննա:

2023 թվականին ԵՄ երկրներն, ըստ Eurostat-ի, Ադրբեջանից ներկրել են մոտ 20.3 միլիոն տոննա նավթ, ինչի համար վճարել են մոտ 124 միլիարդ եվրո:

Նմանատիպ նյութեր