7547 դիտում
19:45 05-09-2018
Վրաստանը Հայաստանին զեղչ կտրամադրի երկաթուղով հացահատկի տարանցման համար՝ գնի կեսի չափով
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են երկաթուղով հացահատիկային կուլտուրաների փոխադրման համար 52% զեղչի մասին: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=120608&lang=hy]JamNews-[/url]ը:
Տարանցման համար զեղչն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Դա շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է իր ավտոճանապարհներով հացահատկի կամ ցորենի-տարեկանի ալյուր փոխադրել: Եվ այդ որոշումը վերաբերում է բոլոր երկրներին: Այդ կապակցությամբ Հայաստանում շատերը մտավախություն ունեին, որ դա կհանգեցնի հացի գների թանկացման: Երկու երկրների միջև նոր պայմանավորվածությունը պետք է թույլ տա լուծել այդ խնդիրը:
Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ մեծ զեղչը թույլ կտա հայ բեռնափոխադրողներին 24 դոլար տնտեսել հացահատկի յուրաքանչյուր մեկ տոննայի համար.
«Բացի այդ, մենք շարունակում ենք բանակցությունները Վրաստանի հետ առանձին դեպքերում ավտոտրանսպորտ օգտագործելու թույլատրելիության վերաբերյալ նրանց օրենքի դրույթի հստակեցման համար: Մասնավորապես, ցանկանում ենք հստակեցնել, թե որ դեպքերը նրանք նկատի ունեն, և ինչպես դրանք կարող են տարածվել Հայաստանի վրա»:
Նմանատիպ նյութեր
3787 դիտում
22:16 12-03-2019
Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է
16266 դիտում
21:46 21-09-2018
Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով չի արգելվի
2149 դիտում
11:37 18-04-2022
Ուկրաինայից հացահատկի արտահանման արգելքից կտուժեն բոլորը․ ՄԱԿ
Այս բաժնից
3562 դիտում
20:37 19-12-2024
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան - «Նոր տարվա կինո»