211652_close_icon

Լոռու մարզպետ և Ստեփանավանի քաղաքապետ, գլուխներդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածեք, որ քաղաքը աղբից ու կեղտից մաքրող 70 և ավելի կոմունալի աշխատակիցներ 2-րդ ամիսն է աշխատավարձ չեն ստացել․ խանութներում արդեն հացի պարտք են կուտակել

views-count853 դիտում article-date 21:15 13-02-2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան և Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյան,
միթե անզո՞ր են լուծելու Ստեփանավան քաղաքի կոմունալ բաժնի 70-ից ավելի աշխատակիցների արդեն 2-րդ ամիս չստացած աշխատավարձի հարցը  այն դեպքում, երբ հենց այդ աշխատակիցների շնորհիվ է, որ Ստեփանավանում փողոցներում չես հանդիպի աղբի։

Ժամանակին, նույնիսկ ցուրտ եղանակին, կոմունալի աշխատակիցները՝ այդ թվում մեծահասակներ, ովքեր պետք է լինեին թոշակի, սակայն սոցիալական պայմաններից ելնելով աշխատում են, ապահովում են քաղաքի մաքրությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյան, երբ գիշերը Ձեր գլուխը կդնեք բարձին, գոնե մի պահ հիշեք, որ այդ մարդիկ նաև Ձեր քաղաքի այցեքարտն են. երբ քաղաքը հյուրեր է ունենում, առաջին հերթին հենց պետք է հպարտանաք կոմունալի աշխատակիցներով, որոնց շնորհիվ Ստեփանավանը հյուրերին ներկայացնում եք, նաև նրանց շնորհիվ է, որ քաղաքում պահպանվում է մաքրություն, մինչդեռ այդ մաքրությունն ապահովող կոմունալի 70-ից ավելի աշխատակիցներ խանութներին հացի գումար են պարտք մնացել։ Արդար չէ, և ճիշտ կլինի, որ որպես քաղաքապետ, րոպե առաջ այդ հարցը լուծեք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախկին քաղաքապետ, երջանկահիշատակ Միքայել Ղարաքեշիշյանի ժամանակ երբևէ նման խնդիր չի եղել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.comը՝ վերջին տարիներին Ստեփանավան քաղաքը էլ ավելի է բարգավաճում, ստեղծվում կանաչ գոտիներ, խաղահրապարակներ, Կառավարության ֆինանսավորմամբ ասֆալտապատվում են ճանապարհներ, այդ թվում բակային, լուծվել են արտաքին լուսավորության խնդիրները և որ ամենակարևորն է նաև Ստեփանավանում շուրջօրյա գրաֆիկով կատարվում է ճանապարհների ու բակային հատվածների մաքրման աշխատանքներ։

Աղբահանությունը կատարվում էր ժամանակին և այդ ամենի հիմքը դրվել էր Ստեփանավանի նախկին քաղաքապետ, երջանկահիշատակ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից, ով Ստեփանավանի լավագույն քաղաքապետերից մեկն է եղել ու հիմա այդ ամենը շարունակում է իրագործել և էլ ավելի կատարելագործել ներկայիս քաղաքապետ Արմեն Գրիգորյանը։ 

Շատերը ականատես կլինեն, որ գիշերային ժամերին Ստեփանավանի կոմունալ բաժնի աշխատակիցները տարվա ցանկացած եղանակի պարտաճանաչորեն կատարում են իրենց աշխատանքը, սակայն այս օրերին հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ արդեն մեկ ամիս է իրենց աշխատավարձը չեն ստանում, ինչը կարծում ենք պետք է մտահոգի Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին, ով ի դեպ կարճ ժամանակում մարզում արդեն դրական իմիջ է ձեռք բերել, քանի որ իսկապես սրտացավ մոտեցում է ցուցաբերում մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին և հնարավորության սահմաններում կարճ ժամանակում խնդիրը բարձրացնում է ՀՀ Կառավարության առջև ու հասնում է արդյունքի, որ այնուհետև լուծում է ստանում։ Հիմա գոնե այս հարցով էլ մարզպետը միջամտի ու խնդիրը կարգավորվի, որպեսզի մարդիկ իրենց արդար քրտինքով վաստակած աշխատավարձը ստանան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր