Ստեփանավանը օր օրի դառնում է անճանաչելի իր դրական կողմերով․ քաղաքում 24-ժամյա ռեժիմով սանիտարական մաքրում կատարող կումունալի աշխատակիցները 1 ամիս է աշխատավարձ չեն ստացել․խնդիրը լուծելու ակնկալիքով դիմում են մարզպետին
Վերջին տարիներին Ստեփանավան քաղաքը էլ ավելի է բարգավաճում, ստեղծվում կանաչ գոտիներ, խաղահրապարակներ, Կառավարության ֆինանսավորմամբ ասֆալտապատվում են ճանապարհներ, այդ թվում բակային, լուծվել են արտաքին լուսավորության խնդիրները և որ ամենակարևորն է նաև Ստեփանավանում շուրջօրյա գրաֆիկով կատարվում է ճանապարհների ու բակային հատվածների մաքրման աշխատանքներ։
Աղբահանությունը կատարվում է ժամանակին և այդ ամենի հիմքը դրվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ, երջանկահիշատակ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից, ով Ստեփանավանի լավագույն քաղաքապետերից մեկն է եղել ու հիմա այդ ամենը շարունակում է իրագործել և էլ ավելի կատարելագործել ներկայիս քաղաքապետ Արմեն Գրիգորյանը։
Շատերը ականատես կլինեն, որ գիշերային ժամերին Ստեփանավանի կոմունալ բաժնի աշխատակիցները տարվա ցանկացած եղանակի պարտաճանաչորեն կատարում են իրենց աշխատանքը, սակայն այս օրերին հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ արդեն մեկ ամիս է իրենց աշխատավարձը չեն ստանում, ինչը կարծում ենք պետք է մտահոգի Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին, ով ի դեպ կարճ ժամանակում մարզում արդեն դրական իմիջ է ձեռք բերել, քանի որ իսկապես սրտացավ մոտեցում է ցուցաբերում մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին և հնարավորության սահմաններում կարճ ժամանակում խնդիրը բարձրացնում է ՀՀ Կառավարության առջև ու հասնում է արդյունքի, որ այնուհետև լուծում է ստանում։ Հիմա գոնե այս հարցով էլ մարզպետը միջամտի ու խնդիրը կարգավորվի, որպեսզի մարդիկ իրենց արդար քրտինքով վաստակած աշխատավարձը ստանան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։