59056 դիտում
10:40 29-11-2018
Լարված իրավիճակ Երևանում. «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ամիսներով չեն ստացել աշխատավարձ, գործարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց քրտինքով վաստակած աշխատավարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Տիչինայի փողոցի վրա գործող «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի մոտ և պահանջում են իրենց աշխատավարձը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակցիներն ասում էին. «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ամիսներով աշխատավարձ չեն տալիս, շաբաթը 7 օր ունի, 6 օրն աշխատում ենք, ոչ ժամ կա, ոչ պատարագ։ Մարդիկ կան՝ 3-4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Ամեն անգամ ռսի զավտռա են անում, պոսլեզավտռա, սակայն դրանով սայլը տեղից չի շարժվում։ Բանկերը մեզ խեղդում են, գրեթե բոլորս բանկերին վճարումներ ունենք կատարելու, էլ չենք ասում՝ կոմունալ ծախսերը։ Մնում ա, մենք էլ Շանթի Մանվելի նման էլեկտրիկին ու գազի տեսուչին ասենք՝ պոսլեզավտռա։ Ստեղի ղեկավարությունը իրենց ուղեղներում միայն պոսլեզավտռա բառն են դաջել. հենց գումարն ուզում ենք, իսկ գումարը մեր արդար քրտինքով վաստակածն ա, ասում են՝ պատոմ։ Հիմա արդեն գործադուլ ենք հայտարարել՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ սայլը տեղից կշարժվի»։
Քիչ առաջ գործարան ժամանեց նաև ՍՊԸ-ի սեփականատերը, ով աշխատակիցներին տեղեկացրեց, որ գումարի ուշացումը բանկի մեղքով է՝ պատճառաբանելով, որ իբրև բանկը գումարը չի տալիս։
Այս պահին աշխատակիցներն ու տնօրեն Մանվել Ղարիբյանը բանակցում են միմյանց հետ, սակայն աշխատակիցներն արդարացիորեն պահանջում են իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձը։ Աշխատակիցներ էլ կան, ովքեր ասում էին. «Հիվանդանոցային հարցեր ունենք լուծելու, երեխաների ուսման վարձեր ունենք մուծելու, չգիտենք էլ՝ երբ կստանանք գումարը, թե՞ հերթական անգամ փափուկ բարձ են դնելու գլխներիս տակ։ Մենք երկար տարիներ աշխատել ենք ու միշտ նույն խնդրի առաջ ենք կանգնել։ Ավել բան չենք ուզում՝ մեր քրտինքով մեր վաստակած գումարները»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+