211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում՝ «Max» բենզալցակայանի դիմաց, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1900 դիտում article-date 11:55 12-02-2026
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում «Max» բենզալցակայանի մոտ, բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտուն Պետրոսյանն ու Մելիք Բաբայանը։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր