Խոշոր ավտովթար Երևանում․ Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են «Kia»-ն ու «Honda»-ն․ վերջինը կողաշրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան–Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գագիկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Ասքանազ Հ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գագիկ Ասլանյանն ու պարեկ Էդգար Սաֆարյանը։
Բախման հետևանքով «Honda»-ն կողաշրջվել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, վարորդը դեպքի վայրը լքել է։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։
«Kia»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրը լքած «Honda»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։