211652_close_icon
views-count946 դիտում article-date 11:38 18-10-2026

Վրաերթ՝ Երևանում. «Opel»-ը Զաքարիա Քանաքեռցի - Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Քանաքեռցի - Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հովհաննես Առաքելյանն ու կրտսեր Արամ Տոնոյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր