Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Արփա Սևան» հանգստյան տան հարակից տարածքում, հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 խմ փայտանյութ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ Շրջական միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության գլխավոր էկոպարեկների և Բնահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզի աշխատակիցների հետ համատեղ շրջագայության ժամանակ Դիլիջան համայնքի Աբովյան փողոցի «Արփա Սևան» կոչվող հանգստյան տան հարակից տարածքում հայտնաբերվել է ընդհանուր 6․8 խմ հաճարենի, բոխի, թեղի, ուռի տեսակի փայտանյութ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված փայտանյութից 5 խմ հաճարենի տեսակի փայտանյութը պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մխիթար Մ․-ին, որը շուրջ 20 օր առաջ առանց համապատասխան փաստաթղթի «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամաս մասնաճյուղի 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել է քամատապալ ծառերից և տեղափոխել նշված վայր՝ հետագա օգտագործման համար, որով պետությանը պատճառվել է 180 հազար դրամի վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է նաև, որ հայտնաբերված 1․8 խմ բոխի, թեղի, ուռի տեսակի փայտանյութը ըստ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան» տեղամասի գլխավոր էկոպարեկի ժամանակավոր պաշտոնակատար 49-ամյա Ատոմ Հ․-ի հայտարարության, պատկանում է «Արփա Սևան» կոչվող հանգստյան տան պահակ, Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Գուրգեն Հ․-ին, ով այն ձեռք է բերել «Դիլիջան» ազգային պարկի կողմից տրամադրված անվճար անտառատոմսով, որը «Դիլիջան» ազգային պարկի բացթողման գրանցամատյանում նշված է։ Հայտնաբերված փայտանյութը տնօրինություն է հանձնվել գլխավոր էկոպարեկին՝ «Դիլիջան» ազգային պարկ տեղափոխելու համար։
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։