211652_close_icon

Վայող Ձորի մարզում 15-ամյա տղայի դին «Հարոնի կամուրջ» կոչվող հարակից տարածքում անցնող Արփա գետում հայտնաբերել են փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count118484 դիտում article-date 16:36 02-06-2019
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 1-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 15:30-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Ս.-ն լողալու նպատակով մտել է Արփա գետի «Գալամյակ» կոչվող հատվածը ու չկարողանալով տիրապետել իրեն՝ գետը քշել տարել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները: Ժամանել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Վայքի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները: Որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 18:30-ի սահմաններում երեխայի դին փրկարարները ոստիկաններն ու Վայք քաղաքի բնակիչները հայտնաբերել են «Հարոնի կամուրջ» կոչվող հարակից տարածքում անցնող Արփա գետում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, ինչը, ըստ դատաբժշկի, դին գետում քշել տանելու հետևանքում է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Վայքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր