211652_close_icon
views-count36452 դիտում article-date 20:30 13-07-2023

Ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանի ոլորաններում Mazda-ով վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ. նրանց առաջինն օգնության են հասել ՊԾ Տավուշի գումարտակի պարեկները, Դիլիջանի հիվանդանոցի բժիշկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 12-ին, ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՌԴ քաղաքացի Նազիրա Ամիրխան Նուդիրը Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, Mazda մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 2 ուղևորներին, ովքեր նույնպես ՌԴ քաղաքացիներ են, առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի, պարեկներ Գևորգ Բայրամյանի և Հայկ Սարուխանյանի գլխավորությամբ: 

Պարեկները նաև օգնել են, որպեսզի ավտոմեքենան բեռնատարի միջոցով դուրս բերվի անվտանգ վայր: 

Օպերատիվ են գործել նաև Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին և ուղևորներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են ուղևորների ինքնությունը: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր