211652_close_icon

Վենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը

views-count400 դիտում article-date 22:23 08-02-2026
Հայտնի է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ժամանակացույցը: 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը:

ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան:

Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:

Պետդեպարտամենտը նախօրեին հայտնեց նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ միասին այցելելու է Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը: Պետդեպից նշվում է, որ այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և ԹՐԻՓՓ-ի առաջխաղացմանը:

Նմանատիպ նյութեր