211652_close_icon
views-count2174 դիտում article-date 21:10 12-10-2022

Արցախի նախագահի խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին. Արցախպրես

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին, հայտնում է «Արցախպրես»-ը։

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու՞  Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Ավանեսյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Արցախի պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։

«Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր