Արտառոց դեպք՝ Երևանում․ «Դոգմա» ՀԿ-ի հիմնադիր նախագահը ոստիկաններին հայտնել է, որ անասնաբուժական կլինիկա տեղափոխված շան սրտի մոտ հայտնաբերվել է գնդակի նմանվող օտար մարմին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 31-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 50-ամյա Գոհար Տ․-ն և հայտնել, որ Արին Բերդի փողոցի 17Ա հասցեում գտնվող շանը կրակել են, մեկ օր անց վատ զգալուց հետո շանը տեղափոխել են կլինիկա, ռենտգեն անելուց հետո հայտնաբերել են սրտին մոտ փամփուշտ, որը ենթակա է եղել վիրահատման։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում Արին Բերդի փողոցի 17Ա հասցեում կամավոր կենդանապաշտպան Երևանի բնակիչ 53-ամյա Նունե Մ․-ն, նկատելով իր կողմից պարբերաբար խնամվող շանը գետնին ընկած, տեղափոխել է Աղյուսագործների փողոցում գտնվող անասնաբուժական կլինիկա, որտեղ ռենտգեն հետազոտությամբ շան սրտի մոտ հայտնաբերվել է գնդակի նմանվող օտար մարմին։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Գոհար Տ․-ն՝ «Դոգմա» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։