Երևանում հերթական անգամ ճիվաղը կամ ճիվաղները դաժան վերաբերմունք են ցուցաբերել շան նկատմամբ․ 1915 թվականի զոհերի հիշատակին կառուցված հուշաղբյուրի ջրավազանում հայտնաբերվել է շան մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, SHAMSHYAN.com-ը ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, ըստ իրենց հայտնածի, կենդանու նկտամամբ հերթական դաժան վերաբերմունքի փաստով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները նկատել են, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ 1975 թվականին կառուցված 1915 թվականի Ռումտիկինի նահատակների հիշատակին կառուցված աղբյուր հուշարձանի տարածքում 3 ծորակներից թափվող ջրավազանի մեջ շուն են գցել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«Ջրահեռացման այդ հատվածը բավականին փոքր է և բացառվում է, որ շունը ջրահեղձ լիներ։ Հաստատ ինչ-որ ճիվաղ կամ ճիվաղներ սատկացրել են շանը ու գցել այդտեղ։ Մարդ ինչ աստիճանի տականք պիտի լինի, որ ոչ միայն սպանի, այլև գցի այնպիսի տեղ, որը զոհերի հիշատակին կառուցված հուշաղբյուր է։ Զայրույթներս այնքան շատ է, որ ուզում ենք իրավապահները պարզեն իրականությունը, գտնեն այդ թուրքի հոգեբանությամբ առաջնորդվող ճիվաղին կամ ճիվաղներին և օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության»։
Ֆոտոլագրողը հայտնում է, որ տարածքի բարեկարգումը պետք է իրականացվի հավանաբար Էրեբունու թաղապետարանի կողմից, սակայն բարձիթողի վիճակ է տիրում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Էրեբունի վարչական շրջանում՝ Խաչիկ Դաշտենց փողոցում, ժողովրդին ավելի շատ հայտնի դեպի Էրեբունի ավտոշուկա տանող ճանապարհի աջակողմյան մասում 1975 թվականին հանրահայտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից կառուցվել է 1915 թվականի Ռումտիկինի նահատակների հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձան, որը միշտ խնամել են, բայց այժմ այն գտնվում է անխնամ վիճակում, տիրում է գարշահոտություն, հուշարձանի վրա հայհոյանքներ էին գրել, նստարանները կոտրված էին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարևանությամբ բնակվող քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․
«Սովետական տարիներին միշտ խնամվում էր հուշարձանի տարածքը, սակայն վերջերս երևի մոռացել են նրա գոյության մասին։ Մի քանի անգամ դիմել ենք Էրեբունու թաղապետարան, սակայն զրո արձագանք։ Անգամ չեն բարեհաճել գալ ու տեսնել թե ինչումն է կայանում խնդիրը։ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը երևի ժամանակ չունի գոնե ամիսը մեկ շրջի վարչական շրջանով, զրուցի բնակիչների հետ, տեղում ծանոթանա խնդիրներին, դրա համար էլ այսպիսի տեսք ունի հուշարձանը։ Չէ՞ որ այս տարի հուշարձանի կառուցման 50-ամյակն է, այսինքն ուղիղ կես դար այն արդեն ապրել է և խնդրում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հանձնարարական տա Էրեբունու թաղապետին, որ իր զով կաբինետից դուրս գա ու այս խնդիրը լուծի։ Նա պետք է հետևություններ անի, ջուրը նեխում է, չի կարելի այս պատմական վայրում՝ Էրեբունու ամրոցի դեմ դիմաց գտնվող հուշարձան-աղբյուրը նման ձևով խնամել»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։