211652_close_icon

Գեղարքունիքում պարեկներն իրականացրել են «Շիշը փող է» օպերացիան. «Lexus»-ի վարորդը չհերքեց կատարվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3043 դիտում article-date 12:04 03-02-2026
Այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները իրականացրել են օպերացիա, որը կրել է «Շիշը փող է» անունը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ դեպի Երևան ընթացող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի միջից աղբ են նետում։

Պարեկները տեղում պարզում են, որ աղբը նետողը «Lexus»-ի վարորդն է, ով կատարած արարքի համար ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Վարորդն ասում էր, որ ընդունում է, որ նման արարք է կատարել և աղբի մեջ շիշ է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր