211652_close_icon
views-count66002 դիտում article-date 17:32 28-06-2024

Երևանում պարեկներն իրականացրել են «Կարմիր կովը իր կաշին չի փոխում» օպերացիան, 3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդն էլ տարիներ առաջ ՌԴ-ում «BMW»-ով վթարի մասնակից է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են հերթական օպերացիան, որը կրել է «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Իսակովի պողոտայում պարեկները նկատել են «Lexus LX» մակնիշի  «111 VD 11» համարանիշի ավտոմեքենան, որի առջևի և կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված:

Պարեկները կագնեցրել են ավտոմեքենան, ինչից հետո վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործով «ՎՄԳ-էԼՖ» ՍՊԸ հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան վարել է 36-ամյա Մուշեղ Հարությունյանը:

Նշված ավտոմեքենան 3-րդ անգամ է տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք և 3 անգամ էլ ղեկին եղել է Մ. Հարությունյանը, ով տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնությունում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտովթարի մասնակից է եղել:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր