211652_close_icon

Ռուսական ՀՕՊ-ը 52 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

views-count1240 դիտում article-date 11:52 25-01-2026
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 52 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։

Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«18 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 9 ԱԹՍ՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Օրյոլի մարզի, 3-ական ԱԹՍ՝ Բելգորոդի և Աստրախանի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր