211652_close_icon

Ռուսական ՀՕՊ ուժերը ավելի քան 60 ուկրաինական ԱԹՍ են խոցել

views-count1300 դիտում article-date 12:27 18-01-2026
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ավելի քան 60 ուկրաինական դրոն: Հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Հունվարի 17-ի ժամը 23.00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 7.00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած հատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացվել և ոչնչացվել են 63 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, 23 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, 13-ը՝ Բրյանսկի մարզի, 6-ական՝ Ռոստովի մարզի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության, 4-ական՝ Աստրախանի և Վոլգոգրադի մարզերի, 2-ական՝ Կուրսկի, 1-ական՝ Վորոնեժի, Ռյազանի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի ջրային տարածքի վրա։

 

Նմանատիպ նյութեր