211652_close_icon

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

views-count1315 դիտում article-date 10:21 07-09-2025
Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի Դաշնության և Ազովի ծովի երկնքում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով կեսգիշերից մինչև ժամը 06:30-ը, հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել և որսացել են 69 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել են նրանք։

Դրանցից 21 անօդաչու թռչող սարք է խոցվել Կրասնոդարի երկրամասում, 13-ը՝ Վորոնեժի մարզում, 10-ը՝ Բելգորոդի մարզում, 7-ը՝ Աստրախանի մարզում, 6-ը՝ Վոլգոգրադի մարզում, 3-ը՝ Ռոստովի մարզում, 2-ը՝ Բրյանսկի մարզում, և մեկական՝ Կուրսկի, Ռյազանի և Ղրիմի Հանրապետության վրայով։ Բացի այդ, չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ազովի ծովի ջրերի վրա։

 

Նմանատիպ նյութեր