211652_close_icon
views-count559 դիտում article-date 11:45 29-03-2026

Ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է ավելի քան 203 ուկրաինական ԱԹՍ․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարք։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Պսկովի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրային տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր